пятница, 11 февраля 2011 г.

Օգնե՛ք մեզ, աստվածնե՜ր, զրկե՛ք նրանց եթերից...

Ես աստղ ընկնելուց, նույնանուն մարդկանց միջև հայտնվելուց,ծննդյան տորթի մոմերը փչելուց և նմանատիպ այլ թիթիզ բաներ անելուց երազանք պահելուն չեմ հավատում : Ավելին` մտածում եմ,որ երազանքդ, որը թանկ է քեզ համար, կորցնում է իր արժեքը դրանից հետո : Ինչևէ...
Անցած տարի ծննդյանս տարեդարձին , երբ դեմ տվեցին տորթս իր 21 մոմերով հանդերձ ու ասացին ` "Օֆելյա՜,մտքումդ երազանք պահի՛ր, այնուհետև փչի՛ր , թո՜ղ թռչի " , մտածեցի թերահավատորեն չմոտենամ այս հարցին ու մի նենց բանի մասին երազեմ,որն իրականանալուն պես բարօրություն կբերի շատերիս օջախներում , կնպաստի մեր հայ ազգի նյարդային համակարգի բարելավմանը , ու, մի խոսքով, դրանից հետո շատերս կդզվենք: Մի պահ կենտրոնացա, լարեցի ուղեղիս մասնիկներն ու մտքումս ասացի . " Թո՜ղ որ փակվի Հ2-ը ինչքան հնարավոր է շուտ :Ես հավատում եմ այս ամենին , իրո՛ք հավատում եմ ու կամենում եմ, որ երազանքս կատարվի... ":
Ամեն ինչն արված էր ճիշտ ասվածի պես . մտքում ու որ ամենակարևորն է` հավատով, իրո՛ք հավատով...
Դրանից հետո ամենօրյա աղոթքներիս մեջ էլ էի ընդգրկում Հ2-ի հարցն ու ամեն գիշեր պարտադիր կրկնում ."Տե՜ր, ներիր բոլորիս գիտակից և անգիտակից մեղքերն ու այնպես արա ,որ փակվի Հ2-ը " :
Տատս մի քանի օր առաջ հեռուստաալիքներն էր շրջում ու սովորության համաձայն սկսեց փնթփնթալ ու բողոքել այն մասին, թե ի՞նչ է , դատապարտված է արդյո՞ք համայն հայությունը գիշերուզօր Սիրուշոյի կյանքն անգիր անել ու նրա գովքը լսել `վերջում ավելացնելով ." Պիժանյաս հագնում եմ Սիրուշոյի պահակն ա գովերգում, պիժանյաս հանում ` Սիրուշոյի վարսավիրը " : Ես, իհարկե, տատիս բացատրեցի ,որ Sirushow ծրագիրը տակավին կապ չունի իր գիշերանոցի հետ ու մի լավ խորհուրդ տվեցի նրան ինչպես նաև բոլոր այդ ծրագրից դժգոհողներին. պարզապես վերցնել հեռակառավարման վահանակը և փոխել հեռուստաալիքը :
Գուցե նույն իմ խորհրդի կարիքն ինքս ունեմ այս պահին, սակայն սրա մասին չի կարելի լռել : Սա մեր ազգի հիմնահարցերից է :
Դուք երբևէ փորձե՞լ եք  պրոֆիլակտիկայի համար գոնե մի քանի րոպե Հ2  նայել : Լինելով մազոխիստ` վերջերս որպես ինքնապատժման մեթոդ Հ2 եմ նայում մերթընդմերթ ու վստահ եմ, եթե այն մինչև երեխաներիս լույս աշխարհ գալն իր գոյությունը պահպանի,Աստված չարիքից մեզ հեռու պահի ես նրանց էլ եմ Հ2-ով պատժելու ու առավոտից Հ2-յան ռեժիմի եմ կապելու :
Հեռուստաալիքը ամեն օր ասես ֆուլ փաթեթ անիմաստության կապոց մատուցի իր հեռուստադիտողին : Անգամ գովազդներն են  հնաոճ ,անորակ ու խղճուկ (թվերը փոխվեցին տատիկը մինչ օրս Աֆթաբ է նախընտրում ) :
Մի-երկու բան էլ էն մի քանի ծրագրից ասեմ, որոնք հանդիսացել են պատիժս:
"Մեր շոուն" ԱՄՆ-ից է` հրեշտակների քաղաքից. ավելին` Հոլիվուդից: Դուք արդեն գիտեք, թե ինչպես է անցնում ժամանակը Գրիշա Սանդալյանի հետ , բայց դեռ չգիտեք, թե ինչ նոր գույներ, նոր հերոսներ ու ասելիք ունի հաղորդաշարը:
Հայկական հեռուստաեթերի ամենասպասված շոուն` "Մեր շոուն" հ2-ի եթերում
":
   Ահա այսպիսի բնութագիր տվեց Հ2-ի պաշտոնական կայքը մի ծրագրի մասին, որտեղ ինչ-որ մարդ անընդմեջ ու եսիմ  ինչերեն  եսիմ ինչից խոսում էր եսիմ ում հետ... Մի խոսքով `եթե ես էս ծրագրի հեղինակը լինեի, այն կանվանեի "Եսիմ ինչ շոու"` գոնե դրանով հետաքրքրություն առաջացնելով հանդիսատեսի մոտ : Սակայն Աստված բարի էր իմ հանդեպ, ու ես այդքան էլ դժբախտ չծնվեցի :
   Club բար... Մի խումբ հայ աղջիկներ և տղաներ, որոնք կարծում են, թե իրենց տատուներն ու փիրսինգները վկայում են սոսկ իրենց պռադվինուտի ժամանակակից լինելու մասին, գռեհիկություններ ,ինչպես նաև բացեիբաց էն բանիցն են անում ուղիղ եթերով ու  ասում. " Ով որ մեզ ու մեր արածը չի գնահատում, հաստատ հետամնաց անմակարդակի մեկն ա ": Ու դա կոչվում է ինտելեկտուալ ժամանցային երիտասարդական շրջանային չէ ծրագի՞ր, քույրեր և եղբայրներ : Կեցցե՜ հայ երիտասարդությունն ու ինտելեկտը : Բարև ձեզ,ես Օֆելյան եմ, քաղաք Երևան 21 տարեկան և ես հետամնաց անմակարդակի մեկն եմ  :
  Հունգարական զուգագուլպաների ինչպես նաև չեխական կոմբինացիաների հնությունն ունեցող երբեմնի Բեռնարդ Շոու ծրագրի հաղորդավար Արտյոմ Մարկոսյանին անհնար էր տեղ չտալ այս հեռուստաալիքում :  Արտյոմի ծրագիրը, ինչպես նշվում է Հ2-ի կայքում , հեռուստատեսային երեկոները  հետաքրքիր ու բովանդակալից անցկացնելու միակ տարբերակն է : Այն իր նմանը չունի հայկական եթերում : 
Մի եթեր եմ տեսել և շատ շնորհակալ եմ : Էն էլ Սուսաննա Պետրոսյանն էր հյուրը, իրան սիրելով եմ նայել (Անցիր այս լինքով):
"Միայն մեզ մոտ Եվրոխորհրդի ճանապարհին,  ցավալի է, բայց շատ հայ ընտանիքներում սկսեցին ծավալվել բանջարաբոստանային հարաբերություններ : Ասել է թե` կինը ամուսնուն խիարի տեղ է դրել, ամուսնու տանձին չի " : Հարգանքներով` Արտյոմ Մարկոսյան 1975 թիվ Մուռմանսկ :
Լավության կարգով խորհուրդ կտայի բարեգործական համերգներով ծերանոցներում հանդես գալ : Հումորը հին է, բայց այն ո՛չ կոնյակ է ո՛չ էլ բոռշ ,որ հաճելի լինի : Եվ ընդհանրապես ծրագիրը ֆորմատով դատարկաբանություն է, անխոս :  Զարմանում եմ` էդ Գևոն ու իրա մանրապատումներն ինչո՞վ են պակաս, որ եթերաժամանակ չեք տալիս :

Մնացած ծրագրերից  խաբար չեմ, սակայն հավատացած եմ, որ նրանք ոչնչով վերոնշյալներից չեն զիջում :
Եվ ի վերջո, ես եկա այն եզրակացության, որ Տերը կամ ժամանակ չունի խնդրանքներս անսալու համար, կամ էլ ի սկզբանե ճիշտ էի անում,որ չէի հավատում երազանք պահելուն ու շուտով, բայց ավա՜ղ, երազանքիս տարին կտամ rip :
Հայկական 2-րդ հեռուստաալիք` երբ մեռնում են բոլոր մուսսաները մեր առջև :


                                      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
("Խի՞ մենակ Հ2-ն ա տենց, սաղ էլ նույնն են հիմա, Օֆելյա ջան") այսպիսի և նմանատիպ այլ մեկնաբանություններ չանել: Իմ դարդը Հ2-ն ա. դարդս լացի՛ր սարի սմբուլ :( 

среда, 9 февраля 2011 г.

Եթե գարունը վրա է տվել և դուք չգիտեք`ինչ անել... O_o

Եթե Դուք կարիքի մեջ եք, ապա ասեք այդ մասին բացեիբաց , առանց քաշվել-կարմրելու `

                               
    Մի հապաղիր,էն բանիցն արա սնիկերսիր


Եթե Դուք պարտատեր եք կամ լույսի, ջրի , գազի մարդն եք կամ  էլ պարզապես ընդունում եք Ձեզ այնպիսին ,ինչպիսին որ կաք, ապա`

                                                     
Համացանցում դուք կարող եք անիմաստ  նիրյադվել մարդկանց ընկերության առաջարկներ ուղարկել` նախապես որևէ արդարացնող պատճառ հորինելով :


Եթե Դուք Ջոլին եք, Բելուչչին , fireՄեգան Ֆոքսը կամ եսիմ ով ...



Եթե Դուք Արթուրն եք գոմիկ, կամ Դուք էլ եք գոմիկ :-/






Եթե Դուք էլ եք " այ էմ ը դիսկո"  


Էլ չեմ խոսում ! :3




~


          


Նկարների այս շարքի համար շնորհակալ ենք մեր լավ ընկերոջը :D


вторник, 8 февраля 2011 г.

"Ադնագլազնիկներ 2" կամ "Նրանց վերադարձը"

odnoklassniki.ru կայքի օրիգինալ բնակիչների մասին կարելի է անվերջ խոսել, այդ իսկ պատճառով շարունակում եմ նախկին փոստս (եթե դու դեռ չես կարդացել այն, ապա կարդա :P ) ... և այսպես , գնացինք ! :D
1. Եթե դուք հայտնի մարդ եք և կարծում եք, որ հասարակ մահկանացուներից շատերը Ձեզ գիտեն, ապա զուր տեղը մի գրանցվեք Ձեր անունով, պարզապես հետևեք Ձեր պես շատերի օրինակին`

2.Եթե դուք երկրպագում եք որևէ երգչի (լինի դա արտասահմանյան , թե հայրենական արտադրության), ապա գրանցվեք կայքում որպես Արամեի ֆան, որովհետև odnoklassniki.ru կայքում Արամեից բացի այլ երգիչների երկրպագուների գլուխը ուտում են ոչ ոք երկրպագու չունի  : Ինքը վերջն ա , գժուկ ա լրիվ գլուխս չուտեք

3.Եթե դուք կարծում եք, որ իմաստ չունի նրան համբուրել ,որովհետև տարբեր պատնեշներ կան ձեր միջև, ապա օգտվեք ներքոնշյալ մեթոդից : ( Ի դեպ` երբ առաջին անգամ էս աղջկա անունը 
կարդացի, ինձ թվաց,թե ինքը մենակ ա իրա յուրահատկության մեջ , էն էլ դու մի՜ ասա ` չէ՜, իրա նմանները շատ են odnoklassniki.ru կայքում... )
4. Երբ Ձեր մեջ պստկուց հավատ է սերմանված վաղվա օրվա նկատմամբ կամ դուք պարզապես կուրորեն հավատում եք, կամ պարզապես մենք էլ պիտի ընդունենք,որ մե՜նք, միայն մենք Արարատ ունենք հավատացյալ եք `


5. Երբ մտածում եք ` ի՞նչ կարելի է հաջորդիվ կարդալ , մի՜ հապաղեք `
6. Եթե Դուք գովազդում եք որևէ բան `


 ~

և որ ամենից շատն իմ դուրն եկավ `
Մնացածը `լռելյայն :D
 ...եվ վերջ :D Եթե նմանատիպ այլ օրիգինալ դեմքերի հանդիպես, բարի գտնվիր, տեղեկացրու ինձ նրանց մասին :))))

понедельник, 7 февраля 2011 г.

Լիլիթ Հովհաննիսյանի սեքսի կլիպը

"Օ՜հ, շատ սեքսի է : Արտակարգ, նմանը չունեցող կլիպ է : Շնորհավորում ենք քեզ... Միշտ այ սենց սեքսի , արտակարգ և նմանը չունեցող կլիպեր ունենաս : Սենց կլիպերի կարիքը շատ ունի քարերի ամրոց մեր երկիր Հայոցը..." Այսպիսի և նմանատիպ այլ շատ գովեստի խոսքերի արժանացավ Լիլիթ Հովհաննիսյանը առավոտը դեռ չբացված : Բուքուբորանի զոհը դարձած իմ հայ ազգը այժմ ամեն ինչից էլ ջերմություն է ստանում (բաց ոտք, տռուսիկ - դե ջերմացեք ո՜վ հայ մարդիկ ): Սակայն կներեք, էս կլի՞պն էր մեզ պակասում կատարյալ երջանիկ լինելու համար: Էս ի՞նչ էր ընդհանրապես. դուք հասկացա՞ք: Ես որ` չէ : Կլիպի առաքելությունն ի սկզբանե եղել է մարդկության աչքը ծակելը, կլիպերի ասպարեզում նորամուծություն մտցնելը, որն ըստ իս անհաջող արդյունք ունեցավ : Նախ, զգացվում է,որ ռեժիսորը տակավին ոգևորված էր Katy Perry-ի "Ur so gay" կլիպից: "Տիկնիկի նման կհագցնենք Լիլիթին, դա խազ կբացենք ոտքերը հա՜, բա ինչ սիրուն ա, պիտի դա խազ ցույց տրվի ու որպեսզի շատ գռեհիկ չթվա էս ամեն ինչը, մի հատ պամպեռսատիպ փոռիկներով դեղին տռուսիկ անդրավարտիք կհագցնենք , իբր` չէ հա՜, ի՞նչ սեքսի, լրիվ մանկական կլիպ ա : (գույներն էլ շատ են, զանազան մսուրներում կդնեն , կգովազդվի-կգնա ): Հայկական զկլիպերու ասպարեզում իրեն գյուտարար զգալով` ռեժիսորը որոշեց ևս մի նոր բան ավելացնել կլիպի մեջ : "Էդ ո՞ր մի հայ ռեժիսորն ա իրա սաղ կյանքի ընթացքում քսված-պրտված տղու նկարել կլիպերի մեջ,հը՞, կարա՞ք ասեք : Իհարկե` ոչ ոք : Ես առաջինն եմ : Ես վե՜րջն եմ..." Երգի մասին ընդհանրապես խոսել չեմ ուզում : Ոնց որ թաթար-մոնղոլական պատերազմի ժամանակ քթի տակ մրմնջացող մի հեգ զինվորի երգ լինի : Բա երգի բառերը... " Ա՜հ, հիմա ազատ եմ, Վերջացան դասերս, գնում եմ տուն " : Մի պահ մտածում եմ` գու՞ցե երգչուհու Բուհ-ը հովանավոր է կանգնել` նախապայմանով ,որ պիտի երգի մեջ նշվի Լիլիթի` իրենց մոտ սովորելու փաստը : Կամ գու՞ցե երգչուհին այնքան ուսումնատենչ է , որ կամենում է այդ մասին ողջ աշխարհն իմանա. ո՞վ գիտե... Մնացած բառերն էլ կամ "ոչ-ոչ" կամ "լա-լա-լա-լա-լա" : Հիրավի՜,տակավին հզոր մուսսաներ են պետք նման բառեր գրելու համար : Արդյունքում ի՞նչ ստացվեց.գռեհիկ փաղաքշանք հանդիսատեսիս աչքի համար... Սա իմ սուբյեկտիվ կարծիքն էր կլիպի վերաբերյալ, ու ոչինչ չունեմ երգչուհու դեմ : նենց չի, որ ես սիրուն ոտքեր չունեմ ու կպած նախանձում եմ :D Իսկ այժմ մի պահ լռությամբ վայելենք սեքսի կլիպը :)))

пятница, 4 февраля 2011 г.

Տենաս` մամաս քո նման փեսա կուզի՞

Վերջին անգամ բլոգումս ամռանն եմ գրառում կատարել : Հետո խալխը հարցնում ա` բլոգ ունե՞ս, կամ բլոգիդ լինքը կտա՞ս, ես էլ գլուխս կախ ավանդական պատասխանս եմ տալիս : Ասում եմ` տա՜մ,բայց վերջին անգամ Մակեդոնացու արշավանքների ժամանակ եմ ինքս մտել : Ահագին նկար-պեղումներ էի կատարել միաչքանիների մասին ու ուզում էի,որ դուք էլ տեսնեք, բայց հո՞ գիժ չեմ մի հատ ամբողջական ալբոմ ադնակլասսնիկներին ձոնեմ :Ու տենց որոշեցի էսօր գրառում կատարել բոլորիս կողմից շատ սիրված միաչքանիների մասին :  ( Ի դեպ ` թե դեռ չես կարդացել, եղի՜ր առաջինը ու կարդա  սա  ) :


Դռռյա, էս մեր բիթն ա, գնացինք ! :D 


1.Եթե Դուք գրանցվում եք odnoklassniki.ru սոց. կայքում ու վստահ եք, որ Դուք եք odnoklassniki.ru սոց. կայքում գրանցվողը, ապա շատերի կողմից կիրառելի այս մեթոդը թո՜ղ մատաղի պես ընդունելի լինի և Ձեզ համար : (ինչպես նաև `եթե ԱՊՊԱ, ապա Ինգո)



 2. Եթե Դուք գրանցվում եք odnoklassniki.ru սոց կայքում, նայում  Ձեր  անձնագրի նկարին*  , ապա ինքներդ Ձեզ հայելու մեջ և զգում , որ մի բան էն չի, ապա Դուք կարող եք անկեղծ գտնվել և նախքան ուրիշների գլխի ընկնելը ինքներդ խոստովանեք այդ մասին : (* սար ու ձոր, ոտ ու գլուխ,ինչպես նաև դոդի այլոց բաղչեքը չընկնել ,խոսքս ավատառի մասին է )


3. Եթե Դուք ժամանակից շուտ տառապում եք աթերոսկլեռոզով և տակավին բան չեք հիշում `անգամ  Ձեր իսկ անունը, սակայն չեք կամենում պալիտ լինել   ,որ այդ մասին իմացվի, մի՛ տխրեք, ձեզ շա՜տ հարազատ հոգիներ կգտնվեն համացանցում, օգտվե՛ք ավանդույթ դարձած մեթոդից :



4. Եթե Դուք դեռ չեք գտել Ձեր տեղը կամ կողմնորոշումը...




Մնացածը վայելենք առանց մեկնաբանությունների :))))




















ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ :D Քվեարկիր այս փոստի օգտին, ասա որ այն զիլ էր :D

среда, 14 июля 2010 г.

Ընդ այ thինք թու մայսելֆ ."Ամա՜ն, վոթ ը վանդըռֆու՜լ վոռլդ "


Փլեյլիսթիս երգերը մեկը մյուսից լավն են ,լսել ա որ լսում եմ,կա՜յֆ ա , ես սաղ գիշեր չեմ քնում …
Մտածում եմ ` թքա՜ծ,ինձ ի՞նչ ա եղել որ, զամեն առավոտվա կողմ կքնեմ …
Ես դիմավորում եմ լուսածագը, ինձ դա դզում ա, ու ես ինձնից գոհ ժամը 7-ի կողմերը շնթռում եմ քնելու …
Ժամը առավոտվա 10-ն ա, ու ես երազիս մեջ “չինգաչունգ եմ խաղում” սիրելիիս հետ . մի տեսակ կայֆ կա այս ամենի մեջ,որ չես ասի ոչ մի բառով…
Պաչեմու տը ինձ շատ սիրող ու ինձնից բնավ յան չտվող Եհովայի վկաները որոշում են ,որ հիմա “չինգաչունգիս” վախտը չի ու քնահարամ են անում նվաստիս : Գցում-բռնում եմ,որ եթե ձեն չհանեմ`սրանք կջոգեն տանը մարդ չկա, կգնան ու ես էլի կքնեմ, էն էլ չէ՜…Տապոռազգիներից մեկը բիթի ա գտնվում ու մատը դռանս զանգի վրա դրած` անջատվում ա իրա կայֆերով …
“Հե՜րն էլ անիծած”,-մտածում եմ , “Բարին ընդ ձե՜զ” : Քանի քույրերս ու եղբայրներս հավաքվել են, գնում եմ մի հատ տնավարի կոֆե եմ դնում ու միասին երջանիկ դեմքերով Աստծուոյ կամքն ենք ունկնդրում : Ինձ դզում ա էս ամեն ինչը ու էդ սաղ հե՜չ .վկաներից մեկի կերպարն ա ինձ գեշ դզում : Հիշում եմ,ես դեռ վաղ մանկուց Պինոկիոյին շատ էի սիրում …
Չքնելու հետևանքով բնավ ոչ աստվածամոր աչքերով, բայց թոքախտավոր մի աղջկա եմ նմանվում: Ձենս էլ ոնց որ էն քյոյնա ծխող ծյոծյաների ձենից լինի . “Զա գայֆ է” ,-շշնջում եմ ինքս ինձ ու դա ինձ դզում է…
Սաղ օրը զվռնում եմ դեսուդեն ու քիչ առաջ նոր բարեհաճում եմ, տուն եմ մտնում…
Բացում եմ սառնարանը, անջատված գյոռմամիշի պես թափ եմ տալիս Կոլան, սառը Կոլան թափվում ա վրես ու դա ինձ դզում ա …
Գցվում եմ սառը ջրերի մեջ ու դուրս եմ նայում պատուհանից ...
Շենքի երկու վավաշոտ կատուներն են իրար գզում, դա ինձ դզու՜մ ա...
Ես էդ երկուսին սիրում եմ .կենդանի հալներին էս էլ որերորդ տարին ա հավատարիմ են իրար, մինչդեռ Նա… Ամա՜ն,մի տես է՜, շենքի ֆիքստուլ Վալոդիկը ավտոյի մագն ա բլել : “Անցած էտապ ա, էդ անցած էտապ ա”, ասում ա ՀՏ Հայկոն շենքի ֆիքստուլ Վալոդիկի մագի միջից …Ապրի Վալոդիկը :Հալալ ա էդ տղուն, միշտ սաղին հասնում ա նեղ պահերին…
Ես որոշում եմ Վալոդիկից բնավ ոչնչով հետ չմնալ ու բլում եմ իմ մագը : Ասեմ Թյոռնեռ,գեշ կլինի : Օ՜ֆ է …
Թինան ա երգում, ասում ա .“Յոռ սիմփլի դը բեսթ…” : Ճիշտ ա ասում Թինան…
Էս կնոջ երգերը լսելուց միշտ պարել եմ ուզել ,մի տեսակ ադրենալին կա ձենի մեջ: Ես չեմ խախտում վաղեմի սովորություններս ու անջատված պարու՜մ եմ ,պարու՜մ…
Ինձ ինչ-որ շատ ա բացում Թինուլյայի ձայնի ելևէջները ու ես ոգևորված տալիս ու ջարդում եմ սենյակիս սիմփլի դը բեսթ ծաղկամանը …
Ձենի վրա կոնցլագերյան մի անողոք աֆիցեռի դեմքով մաման ա գալիս…
Էս անգամ ես եմ բիթի գտնվում ու մինչև մամայի ներս մտնելը ֆայմում-հավաքում եմ ջարդածս : Մինչդեռ մաման ուզում ա ճշտած լինի, թե այդ ի՞նչ է կոտրել իր տաղանդաշատ դուստրը, ես բլթցնում եմ վերստին ու ասում ,որ իր լսածը սոսկ հնչյուններ էին երգի միջից և ուրիշ ոչի՜նչ, ոչի՜նչ …
Մաման ուտում ա կուտս ու ինձ դա դզում ա այնպես,ինչպես կդզեր մի փոքրիկ անչափահաս տխմարիկի …
Սերիալների ժամն ա : Տատս մի պահ չգիտեմ ոնց կտրվում ա Կառմելիտաներից բազում ու Խուանչոներից գունեղ ,թեքում ա կանալը ու բարձրացնում (հեռուստացույց չի դզում) ծելեվիզռի ձենը … Պուգաչն ա գոռում , ասում ա “ Իձծի կուդա գլազա գլիձյատ, դա տոլьկը` նե նազա՜դ, տոլьկը` նե նազա՜դ” : Դզե՜ց տատս, մալադե՜ց տատի : Թո՜ղ այսուհետ թարախ Անտուանետան էլ չուտի քո ու մնացյալի նյարդերը ,թո՜ղ Կառմելիտադ շուտ հասնի Խուանչոյիդ սիրուն ,ու թո՜ղ աճեն նրանք ու բազմանան …
Քունս տանում ա ահավո՜ր, բայց ես նստած էս տեքստն եմ հավաքում, ու գուցե ես շատերի նյարդային համակարգից անվերադարձորեն բազում նյարդային բջիջներ եմ վերացնում, բայց դա կրկին ինձ դզում ա, զի կան մարդիկ, որոնք մոռացության մատնված մի հին գերեզմանի շուրջ բուսնած մոլախոտի են նման ,իսկ դա ինձ չի՜ դզում բնավ…
Շուտով քիչ թե շաթ ,բայց դաուն կլինի կոմպս …
Ես դնում եմ ականջակալներս,որ էլի իմ փլեյլիսթը ինձ դզի, նայում եմ ինձ իր գիրկը կանչող բարձիս դեմքին ու գնում եմ քնելու, որովհետև ինձ էս պահին էդ ա .... :P

понедельник, 12 июля 2010 г.

Վարդավառ, կամ արի նենց ջրեմ`գնաս տուն ,տնեցիք մրզեն-կամպոտ սարքեն


Առավոտ էր, Մասսիվյան լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Միշա պապիի բուդկայի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում, զի մեր մոտից ձև չի այն երևար ու դժվար թե նա այս շոգին-կրակին դեռ պատած լիներ ձյան ճերմակ մշուշով որպես մի ամոթխած հարսիկ, որը կսքողեր իր դեմքը անթափանցիկ շղարշով : Ու հե՜րն էլ անիծած, որ սա երգիս հետ կապ չունի, զաթո ես գրել եմ այն, որ բռնի … :D
Գեղեցիկ էր այս առավոտը : Շենքի անգյալ ժողովուրդը հավես չէր արել վաղ առավոտով զարթնել : Կարիք չկար. օրը կիրակի էր ու տոնական :
Ողջ գիշեր չէր քնել ու էդպես էլ արթուն էր մնացել միայն շենքի խաղաղության աղավնի, թաղի ամեն հարցերում ճիշտը որոշող, նախկինում դատապարտված ,այնուհետև ապաշխարած ու այժմ իրեն անմեղ ու ներված համարող եսիմ որ աղանդին պատկանող Նորիկը : Նախորդ օրը Նորիկը հավաքել էր շենքի ճժերին ու քարոզ էր կարդում նրանց գլխին այն մասին,որ այս տոնը բնավ մեր կրոնին չի պատկանում և հարիր չէ՜ քրիստոնյաներին նշել այն ինչպես երբևէ նշում էին մեր հեթանոս նախնիները ,ու որ հավուր պատշաճի չէ,որ մինչ օրս այս մասին նրանց ծնողները իրենց տեղյակ չեն պահել : Իմեննը մեր շենքի բնակիչներին բնորոշ զիլ բթությամբ օժտված երեխաները չէին հասկացել Նորիկի գրական բառապաշարը ,նրա “հարիր”-ներն ու “հավուր պատշաճի”-ները ու կարծելով թե ցնդած էակը քֆուր-քյաֆար է կապել` մարդ ա մի-մի հոգու ղրգել էին Նորիկի վրա ատչոտի: Նորիկը մինչև լուսածագ բոլոր այս թշվառ արարածների մեղքերի համար ապաշխարանք էր հայցում :
Քարոզը ստիպել էր ժողովրդին մի քիչ կաշկանդվել : Ոչ-ոք չէր հանդգնում առաջին քայլն աներ ու մի լավ դիմացինին ջրեր .բոլորն իրենց համար լռված էին թթված դեմքերով :
Խիզախ գտնվեցին ու բակ դուրս եկան շենքի ամենաբամբասկոտ, բոլորի ոսկորները ռենտգենոլոգիայի հմուտ բժիշկներից էլ լավ լվացող հայ երկու փափկասուն տիկնայք: Նրանց բամբ ձայնից միշտ էլ զրնգացել է մեր շենքը, ու թեկուզ,որ նրանք խոսեին շատ ինտիմ թեմաներից, մենք միշտ էլ ակամայից ունկնդրել էինք նրանց զրույցին: Էս անգամ զրույցը սկսվել էր Վարդավառի իսկական անունը որոնելուց: Տիկնանցից վեհագույնը `Սիլվան , իր վեհ կարծիքը հայտնեց ու ասաց, որ տոնն այս ի սկզբանե կոչվել է Վարդեվոր ու դա գալիս է հին ժամանակներից,երբ յանի տղան աղջկան ջրելուց ինքն իրեն հարց է տվել. “ Մի՞թե էս աղջիկը վարդ է, որ հլը ես էլ ջրում եմ սրան ” ու էդպես “Վարդե[վ]ո՞ր”-ը հասել է մեզ : Ու մինչդեռ Մարգոն չէր համաձայնվում Սիլվայի վառ երևակայությունից ծնված տուպոյ ասույթի հետ` ի հայտ եկավ Կարինեն ու աղաղակեց ի լուր ողջ շենքի. “ Թարգե՛ք աղջկերք,ո՛չ Վարդավառ ա,ո՛չ Վարդեվոր, ո՛չ էլ` շատ իմանամ ինչ: Էսօր Ջրոցին ա հարևաններ ի՛մ, եկե՜ք վեդռոն վեդռոյին տանք ու մի լավ տժժցնենք ինչպես մեր պապերը տժժցրին երբևէ…” : Կյանքով լցված այս տիկնոջ խոսքերը ասես ոգևորեցին բնակիչներին համախմբվել շենքի թասիբի համար շատ կարևոր այս հարցի շուրջ : Ու ձեն ձենի տված` հավաքվեցին մեծերն ու փոքրերն իմ շենքի,որոնք իրենց հետ բերել էին շշեր բազում, վեդռոներ լիքը ու գույնզգույն , շլանգներ պարսկական ու մինչև անգամ ղզղաններ տարբեր…
Երկար ժամանակ իրեն զսպած ամբոխը պոռթկաց հանկարծակի, ու սկսվեց ջրոցի՜ն,որպիսինը միայն իմ շենքում կարող էր լիներ: Մոռացած տարբեր վեճերի ,ջրաչափի արագ ֆռռացող սլաքների ու մնացած ամենի մասին` ժողովուրդը խառնվել էր իրար ու ցնծու՜մ էր,ցնծու՜մ ... Եթե ուզեին՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված -Ինչե՜ր,ինչե՜ր միայն չեն կատարի մեր շենքի բնակիչները գրգռված...
Ինտիլիգենցիայի վառ ներկայացուցիչ ու կապտարյունների դասակարգին պատկանող Անոյի դուստր Քրիստինան,որը միշտ աչքի էր ընկել բարձրաշխարհիկներին վայել իր վարքուբարքով, եկել էր կոֆեի բաժակով չգիտեմ ոնց հանրությանը ջրելու.այլ կերպ լինել չէր կարող ,չէ՞ որ նա վեհ է :
Շենքի վրա անկապ տեղը քեն պահող Արև տատին էր անգամ մասնակցում այս տոնախմբությանը: Նրա քմծիծաղից ու բավարաված հայացքից կարելի էր հասկանալ,որ ղզղանի պարունակությունը կակ մինիմում կեղտոտ ամանների ջուր էր ,ու այդ կայֆը առաջինը վայելեց շենքի մշտական յուրահատուկ քրտնահոտն ապահովող, Դարվինի տեսության ճշտությունը միանգամայն ապացուցող Արմենը,որի ոսկորներն ու մաշկը տարիներով ջրի երես չէին տեսել բնավ: Արմենը չզսպեց գայթակղությունն իր ու իսկույն ևեթ բացականչեց. “Ամա՜ն, կայֆ…”, մտքում շարունակելով` “Էլի՜, էլի՜ եմ ուզում ,Արև տատ, էլի՜…” :
Իսպանիային բալետ անող Սուրիկ պապին ու Հոլանդիայից եկած տարբեր տեսակի դրական լուրերի կողմնակից Վազգեն պապին, մոռանալով, որ պռածիվնիկ են իրար, ևս ուրախությամբ թրջվում էին` չնայած տարիքին ու իրենց առողջությանը սպառնացող բազում բացիլների : Խալխի թաղերից բազում չուժակներ էլ էին միացել մեր այս միասնական տոնակատարությանը :Բացել էր սաղին մի տեսակ :
Ես ջրում էի իմ հարևանությանը լոկ պատուհանից : “Անարդա՜ր է” ,- գոչեց հարևաններից մեկը … “Իջի՜ր Օֆ, կա՜յֆ ա”,-շարունակեց մյուսը ,“Թե չիջնես `կգամ ձեր տանը կջրեմ,Օ՜ֆ”,- անկապ բլթցրեց մեկ ուրիշը : Բայց ես չէի ուտում նրանցից և ոչ ոքի կուտը ու իմ գյոզերով իմ սև գործն էի անում :
Այդ պահին մեզ դուրեկան էր անգամ Ասոյի ավտոյից հնչած “Կայֆույեմ”-ը ,Արմենչիկի սինգլն ու Տատյանա Բուլլանովայի “վերջին” հիթերը :
Ու չնայած ,որ այս տոնը բնավ մեր կրոնի հետ կապ չուներ, ու որ երկնային կյանքում մենք գուցե արժանանանք բազում պատիժների, ու չնայած որ վաղը կամ մյուս օրը մեր հոգիներն ու մարմինները հարբուխի բացիլները կպարուրեն, մենք ուրախացա՜նք մի լավ, մենք ջրվեցի՜նք մի լավ, ու ինչպես կասեր Կարինեն` մենք տժժցրի՜նք մի լավ ինչպես երբևէ տժժցրին մեր նախնիները :