пятница, 11 февраля 2011 г.

Օգնե՛ք մեզ, աստվածնե՜ր, զրկե՛ք նրանց եթերից...

Ես աստղ ընկնելուց, նույնանուն մարդկանց միջև հայտնվելուց,ծննդյան տորթի մոմերը փչելուց և նմանատիպ այլ թիթիզ բաներ անելուց երազանք պահելուն չեմ հավատում : Ավելին` մտածում եմ,որ երազանքդ, որը թանկ է քեզ համար, կորցնում է իր արժեքը դրանից հետո : Ինչևէ...
Անցած տարի ծննդյանս տարեդարձին , երբ դեմ տվեցին տորթս իր 21 մոմերով հանդերձ ու ասացին ` "Օֆելյա՜,մտքումդ երազանք պահի՛ր, այնուհետև փչի՛ր , թո՜ղ թռչի " , մտածեցի թերահավատորեն չմոտենամ այս հարցին ու մի նենց բանի մասին երազեմ,որն իրականանալուն պես բարօրություն կբերի շատերիս օջախներում , կնպաստի մեր հայ ազգի նյարդային համակարգի բարելավմանը , ու, մի խոսքով, դրանից հետո շատերս կդզվենք: Մի պահ կենտրոնացա, լարեցի ուղեղիս մասնիկներն ու մտքումս ասացի . " Թո՜ղ որ փակվի Հ2-ը ինչքան հնարավոր է շուտ :Ես հավատում եմ այս ամենին , իրո՛ք հավատում եմ ու կամենում եմ, որ երազանքս կատարվի... ":
Ամեն ինչն արված էր ճիշտ ասվածի պես . մտքում ու որ ամենակարևորն է` հավատով, իրո՛ք հավատով...
Դրանից հետո ամենօրյա աղոթքներիս մեջ էլ էի ընդգրկում Հ2-ի հարցն ու ամեն գիշեր պարտադիր կրկնում ."Տե՜ր, ներիր բոլորիս գիտակից և անգիտակից մեղքերն ու այնպես արա ,որ փակվի Հ2-ը " :
Տատս մի քանի օր առաջ հեռուստաալիքներն էր շրջում ու սովորության համաձայն սկսեց փնթփնթալ ու բողոքել այն մասին, թե ի՞նչ է , դատապարտված է արդյո՞ք համայն հայությունը գիշերուզօր Սիրուշոյի կյանքն անգիր անել ու նրա գովքը լսել `վերջում ավելացնելով ." Պիժանյաս հագնում եմ Սիրուշոյի պահակն ա գովերգում, պիժանյաս հանում ` Սիրուշոյի վարսավիրը " : Ես, իհարկե, տատիս բացատրեցի ,որ Sirushow ծրագիրը տակավին կապ չունի իր գիշերանոցի հետ ու մի լավ խորհուրդ տվեցի նրան ինչպես նաև բոլոր այդ ծրագրից դժգոհողներին. պարզապես վերցնել հեռակառավարման վահանակը և փոխել հեռուստաալիքը :
Գուցե նույն իմ խորհրդի կարիքն ինքս ունեմ այս պահին, սակայն սրա մասին չի կարելի լռել : Սա մեր ազգի հիմնահարցերից է :
Դուք երբևէ փորձե՞լ եք  պրոֆիլակտիկայի համար գոնե մի քանի րոպե Հ2  նայել : Լինելով մազոխիստ` վերջերս որպես ինքնապատժման մեթոդ Հ2 եմ նայում մերթընդմերթ ու վստահ եմ, եթե այն մինչև երեխաներիս լույս աշխարհ գալն իր գոյությունը պահպանի,Աստված չարիքից մեզ հեռու պահի ես նրանց էլ եմ Հ2-ով պատժելու ու առավոտից Հ2-յան ռեժիմի եմ կապելու :
Հեռուստաալիքը ամեն օր ասես ֆուլ փաթեթ անիմաստության կապոց մատուցի իր հեռուստադիտողին : Անգամ գովազդներն են  հնաոճ ,անորակ ու խղճուկ (թվերը փոխվեցին տատիկը մինչ օրս Աֆթաբ է նախընտրում ) :
Մի-երկու բան էլ էն մի քանի ծրագրից ասեմ, որոնք հանդիսացել են պատիժս:
"Մեր շոուն" ԱՄՆ-ից է` հրեշտակների քաղաքից. ավելին` Հոլիվուդից: Դուք արդեն գիտեք, թե ինչպես է անցնում ժամանակը Գրիշա Սանդալյանի հետ , բայց դեռ չգիտեք, թե ինչ նոր գույներ, նոր հերոսներ ու ասելիք ունի հաղորդաշարը:
Հայկական հեռուստաեթերի ամենասպասված շոուն` "Մեր շոուն" հ2-ի եթերում
":
   Ահա այսպիսի բնութագիր տվեց Հ2-ի պաշտոնական կայքը մի ծրագրի մասին, որտեղ ինչ-որ մարդ անընդմեջ ու եսիմ  ինչերեն  եսիմ ինչից խոսում էր եսիմ ում հետ... Մի խոսքով `եթե ես էս ծրագրի հեղինակը լինեի, այն կանվանեի "Եսիմ ինչ շոու"` գոնե դրանով հետաքրքրություն առաջացնելով հանդիսատեսի մոտ : Սակայն Աստված բարի էր իմ հանդեպ, ու ես այդքան էլ դժբախտ չծնվեցի :
   Club բար... Մի խումբ հայ աղջիկներ և տղաներ, որոնք կարծում են, թե իրենց տատուներն ու փիրսինգները վկայում են սոսկ իրենց պռադվինուտի ժամանակակից լինելու մասին, գռեհիկություններ ,ինչպես նաև բացեիբաց էն բանիցն են անում ուղիղ եթերով ու  ասում. " Ով որ մեզ ու մեր արածը չի գնահատում, հաստատ հետամնաց անմակարդակի մեկն ա ": Ու դա կոչվում է ինտելեկտուալ ժամանցային երիտասարդական շրջանային չէ ծրագի՞ր, քույրեր և եղբայրներ : Կեցցե՜ հայ երիտասարդությունն ու ինտելեկտը : Բարև ձեզ,ես Օֆելյան եմ, քաղաք Երևան 21 տարեկան և ես հետամնաց անմակարդակի մեկն եմ  :
  Հունգարական զուգագուլպաների ինչպես նաև չեխական կոմբինացիաների հնությունն ունեցող երբեմնի Բեռնարդ Շոու ծրագրի հաղորդավար Արտյոմ Մարկոսյանին անհնար էր տեղ չտալ այս հեռուստաալիքում :  Արտյոմի ծրագիրը, ինչպես նշվում է Հ2-ի կայքում , հեռուստատեսային երեկոները  հետաքրքիր ու բովանդակալից անցկացնելու միակ տարբերակն է : Այն իր նմանը չունի հայկական եթերում : 
Մի եթեր եմ տեսել և շատ շնորհակալ եմ : Էն էլ Սուսաննա Պետրոսյանն էր հյուրը, իրան սիրելով եմ նայել (Անցիր այս լինքով):
"Միայն մեզ մոտ Եվրոխորհրդի ճանապարհին,  ցավալի է, բայց շատ հայ ընտանիքներում սկսեցին ծավալվել բանջարաբոստանային հարաբերություններ : Ասել է թե` կինը ամուսնուն խիարի տեղ է դրել, ամուսնու տանձին չի " : Հարգանքներով` Արտյոմ Մարկոսյան 1975 թիվ Մուռմանսկ :
Լավության կարգով խորհուրդ կտայի բարեգործական համերգներով ծերանոցներում հանդես գալ : Հումորը հին է, բայց այն ո՛չ կոնյակ է ո՛չ էլ բոռշ ,որ հաճելի լինի : Եվ ընդհանրապես ծրագիրը ֆորմատով դատարկաբանություն է, անխոս :  Զարմանում եմ` էդ Գևոն ու իրա մանրապատումներն ինչո՞վ են պակաս, որ եթերաժամանակ չեք տալիս :

Մնացած ծրագրերից  խաբար չեմ, սակայն հավատացած եմ, որ նրանք ոչնչով վերոնշյալներից չեն զիջում :
Եվ ի վերջո, ես եկա այն եզրակացության, որ Տերը կամ ժամանակ չունի խնդրանքներս անսալու համար, կամ էլ ի սկզբանե ճիշտ էի անում,որ չէի հավատում երազանք պահելուն ու շուտով, բայց ավա՜ղ, երազանքիս տարին կտամ rip :
Հայկական 2-րդ հեռուստաալիք` երբ մեռնում են բոլոր մուսսաները մեր առջև :


                                      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
("Խի՞ մենակ Հ2-ն ա տենց, սաղ էլ նույնն են հիմա, Օֆելյա ջան") այսպիսի և նմանատիպ այլ մեկնաբանություններ չանել: Իմ դարդը Հ2-ն ա. դարդս լացի՛ր սարի սմբուլ :( 

6 комментариев:

  1. այյյյյյյյյյ, նկարը սպանեց! :)))))))

    ОтветитьУдалить
  2. Օֆելի ջան... ջան, ջան, ջան!!! Համաձայն եմ ի սրտե ու ի գլխե:

    ОтветитьУдалить
  3. inchpisin mardik aynpisin el hanrayin hrustaaliq

    ОтветитьУдалить
  4. Լավն էր շատ: Համաձայն եմ ամեն ինչի հետ: Եթե դու այլանդակությունը չես սիրում ուրեմն չգիտես ինչի բոլորը քեզ հետամնաց են համարում..:Խայտառակությունա..

    ОтветитьУдалить