суббота, 10 июля 2010 г.

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՎԱՀԱԳՆ ԱԶԱՐՅԱՆ

Թե դու լինեիր Տիտանիկի միջի Ջեքը, ես կլինեի քո Ռոզը,որը բնավ չի բլթցնում թե յանի “էն վերջին փեդի կտորի վրա քու հըմար տեղ չկա ջիգյա՜ր, գնա մեռի՜, թող լենուբոլ փռվեմ”, այլ գցվում ա հետևիցդ միասին խեղդվելու`հավատալով ,որ մի հոգնած դելֆին կֆայմի, լայաղ կանի ու մեզ կփրգի,որովհետև առանց քեզ իմ էդ փեդի վրա լռվելը իմաստ չէր ունենա տակավի՜ն ,ու որովհետև վ լյուբոմ մեսծե վիսիլյեյե վմեսծե…
Թե դու լինեիր իմ Ռոմիկը, ես չէի հապաղի ու միանգամից կլինեի քո Ջուլիկը,որը էշ-էշ թույնը չի խմում ու թափով մեռնում ,հլը մի բան էլ ավել` իր սութի մահով սպանում պարզ ու միամիտ Ռոմիկին, այլ մի կերպ (մի սմս ա, մի բան ա) քեզ նամիկատ կանեի, որ այս թույնը իսկական չէ բնավ, ու որ մի մեռի արյա՜, լռվցրա , մի կես ժամով աչքս կպցրել եմ , հեսա կզարթնեմ …
Թե դու լինեիր Թոմը իմ , արդեն պարզ ա ,որ կլինեի Ջերին քո, ու ինչպես մուլտֆիլմում այդ հին ,ես կուտեի քո նեռվերը ու դա ինձ կդզեր ու քեզ էլ նենց ոչինչ կդզեր,զի թե չդզեր` արդեն շա՜տ վաղուց զմիմյանս վերացրած կլինեին հերոսներն այդ երկու ,և դա բնավ կոմերցիոն նպատակներ չի հետապնդում ,այլ սեր է անկե՜ղծ….
Ու թե հանկարծ լինեիր իմ կուժը, ես կլինեի կուլադ ու կուլայի՜ ,քեզ համար կուլայի՜, որովհետև ո՞նց կըրնայի ,առանց քեզ կըրնայի՞…
Ես թքած կունենայի բոլոր Google Chrome-երի ,Mozilla-ների ,Opera-ների ,դրա կողքի Մեղեդի-ների ու անօրեն ու անկապ նիրյադված բոլոր կաֆեների և ամեն մնացյալի վրա ,թե դու լինեիր իմ Internet Explorer-ը ու շունչդ փչելեն հազիվ աշխըդեիր,որովհետև ինձ համար իմ պառավ Internet Explorer –ը թա՜նկ կլիներ, թա՜նկ…
Հըմիգ լրջով :
Վահա՜գ,ամեն օր ձենդ լսելու համար ես պատրաստ եմ Բիլայնին ,մեկ էլ չգիտեմ քոնը ինչ կապ ա, այ դրան պատիվ ու անգամ պատին տալ ,շնորհակալական պաստառներ սարքել ու գոռալ ՄԵՐՍԻ՜ ,որ իրանք կան : Ու էս մեր միջի ժամանակային գոտու տարբերության պատճառով ես ինձ զգում եմ մի զառամյալ բու,որը ոչ միայն գիշերները չի քնում, այլ դարդերից առավոտներն էլ ա արթուն :Բայց ինձ էս ամենը դզում ա, որովհետև մի վեհ բան կա մեջը, շտո՞ լի … Ուզում եմ ասեմ,որ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ու թող կեղծ չթվա,բայց լրջով պատրաստ եմ անգամ դարեր սպասել էն օրվան,երբ դու լայաղ կանես կգաս հայրենիք,մատա՜ղ…Շնորհավոր լինի մեր վերամիավորման միամսյակը, թո՜ղ այն հարատև լինի:
Ու թքա՜ծ, որ պապերիս հետ բնավ կապ չունի ընտրած անունը քո,
Քեզ համար պատրաստ եմ մեր առաջնեկին ես կոչել ԼԵՈ... ♥

2 комментария: