пятница, 9 июля 2010 г.

Փողոցը հալվու՜մ ու լո՜ղ է տալիս,արդեն մի ամիս ինձ դու՜ր ես գալիս


Արդեն մի ամիս անձրև չի՜ գալիս, շոգն անտանելի հանգիստ չի՜ տալիս…
Փողոցը հալվու՜մ ու լո՜ղ է տալիս,արդեն մի ամիս ինձ դու՜ր ես գալիս…
Երեկ մեր շենքի Վանիկ ձյան մահացավ : Լուրը միանգամից տարածվեց ողջ Մասսիվով ի շնորհիվ շենքի բնակիչների կողմից լիազորված անդամ-մեկնաբան,Մասսիվում մեր շենքի պաշտոնական ներկայացուցիչ` Ալլա ծյոծյայի : Ալլան իր անձնական պատճառներն ուներ Վանիկի մահվան գույժը տարածելու համար ու դա նա անում էր մեծ ջանասիրությամբ դռնեդուռ ընկնելով ու ձեռի հետ էլ միանգամից թաթարախի պսակի փող կպցնելով : Իսկ թե մեկը հանդգներ ու ասեր,որ “Հիմա մոտս չկա,կլինի՞ հետո տամ…” ,Ալլան ռեզկի կպատասխաներ . “Տե՜ս`ոնց կուզես ,պսակի լենտի վրա կգրեմ. “Հարևանների կողմից,բայց Վանիկ ջան,իմացի՜,Մարգոն փողը չի տվել բնավ ” :
Ըստ Ալլայի մեզ հասած տվյալների` Վանիկ ձյան անգամ հոգին տալուց
էր իրեն կանչել օգնության: Ասում են ,երբ արդեն Վանիկը բռնել էր մահվան բռնազբոսիկ ու հեղհեղուկ ուղին, նրա կինն ու երեխաները ասես դավադիտ եղած Վանիկին որպես հոգս տանելու բեռից` նրան արհամարհած են ունեցել ու նենց լավ էլ կայֆավատ եղել ,իսկ Վանիկը,որը բնավ արժանի չէր նման վերաբերմունքի` հույսը դրել էր Ալլայի վրա,որը ոչ ավել ոչ պակաս քան ներքևի հարևան էր :
Վանիկը սեփական ռոճիկով ապրող, հանրությանը տակավին ոչ մի վնաս չտվող մի
ահավո՜ր սալապատ արարած էր, որն արդեն հասցրել էր 55 տարին լրանալուն պես վայելել ծոռ ասվածը : Նա տաքսու վարորդ էր ու հարևանությանը միշտ նիսյա դեսուդեն էր տանում `անկեղծ հույսերով հավատալով, որ մի օր իր դաֆթարի տետրակը կբարակի փոխարենը հաստանալուն :
Ես սիրում էի Վանիկ ձյային : Մեր լագոդ վախտերով ես ու ախպերս փլեսթեյշընով հա կռիվ-կռիվ էինք խաղում, ու մի խաղ կար,( անունը հիմա բնավ չեմ հիշում,չնայած որ հիշեի էլ` ոչ մի կերպ այն գիտելիքներիս պոտենցիան չէր ավելացնի) էդ խաղի մեջ մի հերոս կար, որը չնայած իր քանի տակ ծալված սալերի` կուռաժիտների հաշվին կրում էր սաղին : Մենք միշտ ասոցացնում էինք Վանիկին էդ կերպարի հետ , ու դեռ խաղը չսկսած`ջոսծիկի կնոպկեքի վրա արագ-արագ անկապ շարժումներ էինք անում` ասես ամենքս ձգտելով Վանիկ ձյային յուրացնել :

Մի շոգ կիրակի ու մի մե՜ծ դագաղ տանում են մարդիկ փողոցով երկար,և նրանց հոգնած ու բութ դեմքերից ճանճերը կպնում ու պոկ չե՜ն գալիս,ճանճերը կպնում ու պոկ չե՜ն գալիս…
Օ խեղճ Վանիկ ձյա՜,պառկած դագաղում ,դու էլ ես ինձ պես շոգից տառապում, մինչդեռ քո հոգին` իմ հոգու նման, օտար ափերում անձրև է փնտրու՜մ,օտար ափերում անձրև է փնտրու՜մ…
Հավաքվածները շատ էին. հարևան շենքերից,գյուղերից տարբեր, անգամ Մոսկվաներից էլ էին եկել Վանիկին հրաժեշտ տալու:
Նողկալի տապը բացահայտում էր մարդկանց առանց այն էլ պրիմիտիվ դեմքերի իրական արտահայտությունը:
Շենքի մուֆթըչի Արսենչոն առավոտվանից շրջում էր շենքով և իր սավսալը բավարարելու նպատակով ամենքից մի մի, ու թե կա մեկը ով կարա երկու պապիռոզ խնդրում : Գոհ էր Արսենչը,ահագին հավաքվեց,մի բոլ կծխի…
Մառա ծյոծյան,որը չգիտեմ ինչ առիթով նախանցած տարի հագել էր Վանիկի հետ ու ստիպել իր յեքյա որձ զավակին ծեծել հարիֆ Վանիկին, ևս ներկա էր : Նրա ակտիվ քրտնագեղձերը երկու անհուն ու անեզր լճակներ էին գոյացրել թևերի ներքո ,ու ո՞վ գիտի ,թե ինչպես էր Մառան այդ շոգին բուրում: Զգացվում էր,որ Մառան կկամենար մոտենալ դիակին ու մեղմիկ շշնջար նրան .“Տա՜ր քեզ հետ չոռս ու ցավերս,Վա՜ն,մենակ լավը թող մնա ինձ մոտ” ,սակայն մի ներքին ձայն ասես նրան նամիկատ էր անում. “Այ կնիկ, բա՞ որ ֆռա ու ասի` ա՜յ մեռնես ինձ, յանի ինչի՞ դ համար պիտի տանեմ ես քո ցավն ու մի բան էլ ավել` չոռը,լռվի՜ տեղդ, քանի քեզ չեմ տարել…” ու Մառան ուգլ ընկած կատվի պես հետևում էր անցուդարձին ,հոգու խորքում զղջու՜մ էր,զղջու՜մ….
Տղամարդկանց ոչ միայն սրտերի տիրակալ Ստելլան, տեսնելով բազում արական սեռի ներկայացուցիչների,իր սրբազան պարտքն էր համարել ներկա գտնվելու Վանիկի հողարկավորման արարողությանը: Նրա բացառիկ տոնական դիմահարդարանքը ,որը բնավ թաղման հետ կապ չուներ, ասես իջել էր դոշերին` նկարելով մեկ այլ նեադրթալցու դեմք.կարծես թե մեկը բավ չէր : Պարզ էր հանրությանը կամքը Ստելլայի,բայց ոչ հիմա,թաղենք հետո` հանգիստ խղճով :
Այրու դերը մեկ օրում բաբաթին յուրացրած Վանիկի կինը,որը մինչև դիակը բերելը հանգիստ լռված էր իրա համար, ամուսնուն տեսնելուն պես պոռթկաց…”Ի՜մ մարդ, ի՜մ Վանի՜կ, ի՜մ հեգ կողակից, ինչու՞ թողեցիր-հեռացար ինձնից, էլ ով կլինի ցավիս կարեկից” : Կեղծ էր մի տեսակ սուգը այդ կնոջ .իրականում ,ո՞վ գիտե,գուցե բարկացած էր Վանիկի վրա` պարտքերը իր վզին դայաղ անելու համար:
Շինծու թվաց ամենն իմ աչքին : Մի կուշտ փորով հաց ուտելու նպատակով հավաքված բիձեքը, մարդա 500 դրամով լացելու համար հավքված կնանիք, կողքի շենքի մուֆթա տեղը զիբարը բացած Գագո ձյան, շոգին եսիմինչ կերած-թունավորված ու ցավից վնգստացող Բռիթնի փիսիկը մի տեսակ հարամեցին Վանիկի թաղումը ,որ չես ասի ոչ մի բառով….
Անկեղծ էր մենակ հենց ինքը` Վանիկը : Կյանքում երբևէ կոստի երես չտեսած այս հեգ արարածը իրեն արքա էր զգում հետմահու….Քչերի կողմից նկատվող նրա մեղմ ժպիտից կարելի էր կարդալ ,որ դզել էին Վանիկին անգամ նրա սրաքիթ կոշիկները : Տարա՜ն Վանիկին ,ու օրացույցից դարձյալ պոկվեց մի շո՜գ կիրակի, անտե՜ր կիրակի ,անփո՜ղ կիրակի,դատա՜րկ կիրակի…
Իր պարտքը համարեց ու վերանորոգեց շենքի տանիքը…
Էսօր մեզ լքեց մեր շենքի ձյաձ Վանիկը…

2 комментария: