пятница, 11 декабря 2009 г.

Անսա՜ մութ տարիների սեքս-սիմվոլ Լիլիթ Կարապետյանի խոսքին գոնե այսօր..

Գուցե սա քեզ բնավ չհետաքրքրի,գուցե ոչինչ չտա, բոլոր դեպքերում ես պիտի իմ ուզածն ասեմ...Իսկ դու գիտեի՞ր որ այսօր ` դեկտեմբերի 11-ին,ողջ աշխարհում նշվում է տանգոյի միջազգային օրը...Ասում ես ''Ինչի՞ հենց այսօր'',վասնզի այսօր տանգոյի արքայի`երգիչ,դերասան, մի կարգին մարդու `Կառլոս Գարդենի ծննդյան օրն է : Հապա մի տե՜ս ինչ ժպտերես արքա էր...Դեռ վաղ հասակից մեր արքան երգում էր վրաց արքունիքում...Թու՜հ,չէ՜, խառնեցի...Մանուկ Կառլոսը երգում էր ժողովրդական երգեր սկզբնական շրջանում,սակայն այժմյան ճանաչմանը նա սկսեց հասնել,երբ սկսեց երգել տանգո՜...Ես ասեմ Օ՜,դու ասա... Օհօ՜...Վարդանն էլ էստեղ լիներ կասեր ''Բամբոլեո՜":1935 թվականին Կառլոսը ձայնագրում է իր ամենահայտնի երգերից մեկը «Por una cabeza»-ն,որը իսպաներենից թարգմանած նշանակում է "Գլուխս կորցրած" : Լսի՜ր,թե ժամանակ ունենաս >>> http://www.youtube.com/watch?v=8dStp5hq294&feature=related : Այս երգի երաժշտությունը հնչում է մի շարք ֆիլմերում,որոնցից են "Ֆրիդան", "Արդարացված սուտը","Վատ Սանտան",իսկ այ "Կնոջ բուրմունքը" ֆիլմում  3 րոպեանոց այս երաժշտության տակ  պարելու համար դերասանները ` Ալ Պաչինոն և Գաբրիել Անվարը, պատրաստվել են ողջ 2 ամիս: Հապա մի սեղմի՜ր տես ինչպես են պարում է՜...Հո չեն պարու՜մ... >>>http://www.youtube.com/watch?v=dBHhSVJ_S6A&feature=related : Դու կարող ա տանգո անունը լսելիս Գագոյիդ կամ Հեղուշիդ հիշես ,իսկ ես  միանգամից Gotan Project խմբին եմ հիշում,շա՜տ եմ սիրում...Իսկ էս երգը ամենակայֆն ա,տանու՜մ ա,բա պա՜րը,պա՜րը...>>> http://www.youtube.com/watch?v=as59Id4eHhc : Ու քանի որ դեռ մի քանի ժամ կա տանգոյի միջազգային օրվա ավարտին,ես գնում եմ էս առիթը նշե՜մ ու դե իհարկե ''էշ-մըլիցա'' խաղամ...Չէ՜,տանգո պարեմ ♥ ♥ ♥ Եվ հիշի՜ր,ինչպես կասեր մութ տարիների սեքս սիմվոլ Լիլիթ Կարապետյանը` "Տանգոն մենակ չե՜ն պարում " :-D

2 комментария:

  1. Im hamar tangon mishte el exel e bolor pareri taguhin!!!! Tango... par u erajshtutyun voronq annkaragreli zgacmunqner en araj berum...
    Shat em sirum Gardenin... Na dasakan tango e ergum... bayc misht nax@ntrel em argentinakan tango` Gotan Project!!!!
    Shnorhakalutyun vor andradarzel ays temayin!!!!

    ОтветитьУдалить