вторник, 8 декабря 2009 г.

Բարև,ի՜մ սեր...



Քայլեմ ես մտախոհ օտար այս քաղաքում,
Փնտրեմ դեմքը քո հարազատ` կողքից անցնող ամեն դեմքում,
Փնտրեմ սերն իմ `կորցրած ու չգրված իմ երգերից,
Փնտրեմ քեզ` ի՜մ բեկված երազ , մեր խենթ սիրո գիշերներից…
Քայլերս ինձ այդպես տանեն ու հասցնեն քո տան շեմին,
Հապաղելով կամա՜ց թակեմ, միտքս ձգվի իմ հուշերին…
Դուռը հանդարտ բացվի, ինչպես անցած լավ օրերին,
Թափառումից այնքա՜ն հոգնած ու մեղավոր նայեմ դեմքիդ…
Ու կասեմ “Բարև,ի՜մ սեր...” Կասեմ “Ների՜ր ինձ սե՜ր”...
Ների՜ր,թե կարող ես,սե՜ր, բերել եմ հուշը մեր…
Ու զարմացած քո աչքերում անցած սիրո կայծը տեսնեմ,
Ձեռքս անվարժ հպեմ դեմքիդ, դողալով` այտդ համբուրեմ…
Հետո հանգիստ նստենք սեղան ու լուռ նայենք միմյանց դեմքին,
Հիշեմ աչքերդ մոռացված մեր խենթ սիրո գիշերների…
Ու լռության ձգված լարից փորձեմ պոկել ես մի հնչյուն,
Փորձեմ ասել քեզ` “Սիրելի՜ս, դու ի՜մ ազատ,վայրի թռչուն”
Փորձեմ հիշել մեր երեկոն,եթերային մարմինը քո…
Բայց ամաչկոտ խեղդեմ հուշս գիշերներից մեր խենթ սիրո…
Ու կասեմ “Բարև,ի՜մ սեր...” Կասեմ “Ների՜ր ինձ սե՜ր…”
Ների՜ր,թե կարող ես,սե՜ր, բերել եմ հուշը մեր…
Ինչքա՜ն տարբեր են երգերից սիրո  երգը մեր մոռացված,
Ինչքա՜ն հեռու ենք իրարից` այսպես իրար դիմաց նստած…
Ու դուռը երբ հանդարտ բացվի,կհեռանամ քո դղյակից,
Ու խենթի պես ես կփախչեմ մեր խենթ սիրո գիշերներից…
Ու կասեմ` “Բարև,ի՜մ սեր...” Կասեմ` “Ների՜ր ինձ, սե՜ր…”
Ների՜ր,եթե կարող ես,սե՜ր…բերել եմ քեզ նվեր երգեր ու ծաղիկներ,
Ու տխուր հուշը մեր…
Մեր մոռացված երջանկության…սիրո անցած մեր պատմության…
Քայլեմ ես մտախոհ…քայլեմ ես մտախոհ…

3 комментария: