четверг, 17 июня 2010 г.

Մեր այգին այն ծեր...

Մենք դեռ այգում ենք, մե՜ր այգում այն ծեր…Իրար հետ ենք դեռ `ձեռք ձեռքի տված…Լուռ ենք մենք հիմա, բայց խոսում ենք մենք…
Դու դեռ պատմում ես հեքիաթները քո հավերժի մասին…Ես ժպտում եմ լուռ ու կույր հավատացյալի պես հավատում եմ քեզ…
Դու փորագրում ես իմ ու քո անունը մե՜ր նստարանին, հետո լուռ ասում ,թե սա ջնջվող է , իսկ սրտինը քո` երբե՜ք չի ջնջվի…
Դեռ իրար հետ ենք, իրար հետ ենք մենք…Անձրևը անգամ մեզ չի՜ բաժանում…Մենք մե՜ր այգում ենք, մե՜ր նստարանին…Մերթ փարվում ենք լու՜ռ, մերթ լու՜ռ համբուրվում…Դու գլուխդ դնում ես ուսիս ու մեղմ շշնջում .“ Սիրու՜մ եմ ես քեզ”…
Այգին մեր այն ծեր լքված է հիմա…Կարոտել է մեզ մեր այգին այն ծեր…
Հավերժականին կուրորեն հավատացողի մասին հեքիաթ է հյուսել այգին մե՜ր այն ծեր…Մեր այգին դատարկ ու լքված է հիմա…Փայտե նստարանը` փորագրված մեր անուններով ,պայքարի մեջ է այս էլ որերորդ անձրևի հետ .ասես համոզում է անձրևին,որ նա դիմացկուն է ու չի՜ ջնջվելու …
Մենք իրար հետ չենք արդեն շա՜տ վաղուց…Էլ չենք փարվում մենք, ո՜չ էլ համբուրվում…Այգին մեր այն ծեր մեզ է կարոտում…

Комментариев нет:

Отправить комментарий