суббота, 8 мая 2010 г.

...վերքերը, ճիշտ է, լավանում են, բայց դրանից միշտ էլ կրճատվում է մաշկը...

Արշալույսից առաջ քունն ավելի խորն է...
Նահանջած են լինում մղձավանջներն արդեն...
Օդը երազներ է տեղափոխում...
Դեռ ձև ու կերպ չառած նոր երազներ պես-պես`
Ծնված տրամվայի զրնգոցից մրսկան,
Ողջույնի տեղ հնչող երեխայի լացից...
Թա՜րմ բուրմունքից հացի...
Որ լուռ թևավորվո՜ւմ
Եվ փակ մեքենայում էլ չի՜ տեղավորվում...
Հիմա հավատում են երազներին
Շատ քչերը կյանքում...
Ես նրանց մեջ չկա՜մ...
Ու քանի որ չկամ`
Ինձ խղճում եմ...
...Արշալույսից առաջ քունն ավելի խորն է...
ԲԱՅՑ ՄՈՏԻԿ Է ՆԱև ԱՐԹՆԱՑՈՒՄԸ...
-Կբացվի նոր մի օր`
Ինչպես աչքակապը...
Կբացվի նոր մի օր`
Ինչպես վիրակապը...
Երեկվա խոր վերքն է սպիացել արդեն...
Ու եթե խոր վերքն է սպիացել արդեն,
Արժի՞ արդյոք հիմա
Արժի՞ ասել արդյոք
ՈՐ ՎԵՐՔԵՐԸ ,ՃԻՇՏ Է,ԼԱՎԱՆՈՒՄ ԵՆ,
ԲԱՅՑ ԴՐԱՆՑԻՑ ՄԻՇՏ ԷԼ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է ՄԱՇԿԸ...
Պ.Սևակ

Комментариев нет:

Отправить комментарий