суббота, 24 апреля 2010 г.

...և կամաց ասաց ,-Լքո՞ւմ ես հիմա...

...Ու թվում է, թե իմ մտերիմը,
Իմ քանի՜ տարվա հավատարիմը
Իր բևեռների ձնհալով ահա՛
Լուռ լաց է լինում և ասում կամաց.
- …Լքո՞ւմ ես հիմա...
Ու ես,
Որ հաճախ նրա նկատմամբ
Լցված եմ եղել արդար չարությամբ,
Հիմա, ո՜վ զարմանք, նրան եմ նայում
Անհասկանալի խղճահարությամբ:
Ծով գորովանքի
Ու սիրո խոսքեր շրթներիս վրա`
Շոյել եմ ուզում
Սանր չտեսած գլուխը նրա,
Շոյել ու ասել.
-Մի՛ լար,իմ անգի՜ն,
Լսո՞ւմ ես,իմ սե՛ր.
Ո՛վ էլ քեզ լքի`
Ես չե՜մ լքելու,
Ո՛վ էլ ինձ ձգի`
Զո՜ւր է ձգելու-
Թո՛ղ որ մեծ լինի հմայքն օտարի,
Օտարի կամքը ես չե՜մ կատարի-
Դարձյա՛լ կմնամ քեզ հավատարիմ…
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ !

Комментариев нет:

Отправить комментарий