воскресенье, 6 декабря 2009 г.

Դու ինձ չե՜ս տեսնի գլխակոր, ծնկաչոք...



Կապել են ամուր փալասով քո աչքերը,
Ձեռքիդ էլ կախել կշեռքը ժանգոտ,
Ոնց որ գողացել են քո կշռաքարերը...
Արդարություն ես դու կույր ու վախկոտ,
Դու ես արձան ,որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները,
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտին:

Ես հեգնեցի հին ու նոր կուռքերին իմ,
Դու ինձ չես տեսնի գլխակոր ծնկաչոք,
Կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
Չես վախեցնի ծայրագույն հոդվածով,
Դու ես արձան, որ դատում ես իմ բախտը,
Դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Լիզում հաստափոր և փոշոտ հատորները,
Ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Եվ տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտին:

Կիսատ թռիչքը երազիս...
Եվ լուռ տրոփը լույսերի...
Այն ինչ այսօր չհասկացա,
Այն ինչ աստղի ես չհասա...
Եվ ինչ հեքիաթ որ չապրեցի,
Բնավ առանց տագնապների
Հաջորդ կյանքին ես հանձնեցի:

Թևերը սպիտակ իմ մարմնին կարեցի,
Մոտեցա ես եզրին քո բերդի պարիսպի,
Եվ լուռ ժպիտով երկնքին նայեցի,
Գոռում են ''Կանգնի՜ր, կջարդվե՜ս ,մի՜ թռչի …''
 Ցատկեցի՜...
http://www.pendoz.ru/index.php?q=arthur+meschian+leap

2 комментария:

  1. Շատ լավն է Մեսչյանը...
    Կարողա ինչ-որ մեկն ունենա իրա վերջին "Ահա և վերջ" երգը??? Համերգին երգեց, հիմա ման եմ գալիս, չեմ գտնեւմ...

    ОтветитьУдалить
  2. http://www.youtube.com/watch?v=s77piZivSBA
    mp3-ի տեսքով չեմ կարող օգնել Կարապետ ջա՜ն...ես էլ եմ փնտրում :(((

    ОтветитьУдалить